Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Հայ Թերթ»-ը հաղորդում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդի կուսակցութեան երեսփոխան Ալի Իհսան Քէօքթուրքն իր երկրի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուից բացատրութիւն է պահանջել Հայոց ցեղասպանութիւնը ժխտող 8 հատորանոց աշխատութեան անհետացման առնչութեամբ:

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարութեան յանձնւած գրաւոր հարցապնդման մէջ երեսփոխանը յիշեցրել է, որ 24 ապրիլ 2015-ին նշւելու է «հայկական պնդումների 100-ամեակը», ինչին արդէն աշխուժօրէն պատրաստւում են Հայաստանն ու հայկական սփիւռքը:

Քէօքթուրքը յիշեցրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Թուրքիայի նախագահին հրաւիրել է Հայաստան, եւ յառաջիկային Թուրքիային «դժւար օրեր են սպասում»:

«Հակառակ այս դժւարին ժամանակաշրջանին, Զինւորական դատախազութեան կայքից հանւել է հայկական պնդումներին պատասխանելու նպատակով պատրաստւած «Հայերի գործողութիւնները` 1914-1918-ին» կոչւող 8 հատորանոց աշխատութիւնը», գրել է նա:

Երեսփոխանը հարցրել է, թէ ինչո՞ւ անհրաժեշտ էր այն կայքից հանել, ի՞նչ է նշանակում այդ քայլը եւ արդեօք կառավարութի՞ւնն  այդպիսի խորհուրդ տւել է դատախազութեանը:

Քէօքթուրքը նաեւ հետաքրքրւել է, որ ի՞նչ է պատրաստւում անել թրքական կառավարութիւնը` ի պատասխան Հայաստանի եւ հայկական սփիւռքի կողմից ձեռնարկւելիք քայլերին: